«Յուրահատուկ գեղեցկություն». Աստղիկ Սաֆարյանի լուսանկարն ու հետաքրքիր մեջբերումը
Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին բաց գույնի շապիկ է կրում։ Նա արձակել է մազերն ու նախապատվություն տվել բնական շպարին։ «Երբեք չեք կարող օվկիանոսը հատել, եթե վախենում ես տեսադաշտից կորցնել ափը։ Քրիստափոր Կոլումբոս»,- մեկնաբանություններում գրել է նա։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու հաճոյախոսություններ գրել. «Յուրահատուկ գեղեցկություն ունեք»։
Ավելի վաղ հրապարակված լուսանկարներում երգչուհին ներկայացել էր ամառային, հրապուրիչ կերպարում։ Աստղիկ Սաֆարյանը վարդագույն տոպ էր կրում, որն ընդգծում էր նրա սլացիկ կազմվածքը, ջինսե տաբատ, գունավոր վերնաշապիկ։ Երգչուհին առանց շպարի էր, նա արձակել էր վարսերը։ Հրապարակմանը կից նա գրել էր․ «Պաչիկներ իմ լաաավ հետեւորդներին։ Լավ օր եմ մաղթում բոլորին»։
Կարծիքներ