Թալին-Քարակերտ-Թուրքիայի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 2 հատվածները հիմնանորոգվում են
ՏԿԵ նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ Մ-9, Մ-1-Թալին-Քարակերտ-Թուրքիայի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի երկու հատվածներում՝ կմ 1+300 - կմ 3+600 (2.3 կմ, անցնում է Արագածոտնի մարզով) և կմ 53+800 - կմ 58+000 (4.2 կմ, անցնում է Արմավիրի մարզով) կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ։
Կապալառու՝ «Էն Շին» ՍՊԸ։
Շինաշխատանքները կատարվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
Կարծիքներ