Վարչապետը Տավուշում հետևել է բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշում հետևել է բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին:
«Երկրորդ տարին անընդմեջ անցկացվեցին բանակային խաղերը:
Տավուշի մարզում հետևեցի բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին:
Բանակային խաղերին, որոնք մեկնարկել են հունիսի 30-ից, մասնակցել են ՀՀ պաշտպանության, Ներքին գործերի, Արդարադատության նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության, Պետական եկամուտների, Քննչական, Հակակոռուպցիոն կոմիտեների, Դատախազության և Պետական պահպանության ծառայության հավաքական թիմերը, որոնցում ներգրավված են նաև կին ծառայողներ:
Ընդհանուր առմամբ, խաղերին մասնակցել է 18 թիմ»,-«Ֆեյսբուք»-ի իր իր էջում գրել է վարչապետը և տեսանյութ հրապարակել:
Կարծիքներ