Կանադան հայտարարել է, որ պատրաստ չէ արտաքսել չինացի դիվանագետին՝ պատգամավորին ահաբեկելու մասին լուրերի պատճառով

Կանադայի իշխանությունները դեռ պատրաստ չեն արտաքսել չինացի դիվանագետին, ով, ըստ կանադական հետախուզական ծառայությունների, կարող է ներգրավված լինել երկրի խորհրդարանի անդամին ահաբեկելու մեջ։ Այդ մասին ուրբաթ լրագրողներին ասել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։
«Դիվանագետի վտարումը մեծ քայլ է,- ասաց նա՝ ի պատասխան հարակից հարցի,- դրան պետք է վերաբերվել պատշաճ ուշադրությամբ և հաշվի առնելով բոլոր հնարավոր հետևանքները։
Կարծիքներ