Չադում սպաների մի մասը չի ճանաչել անցումային զինվորական խորհրդի իշխանությունը. Africanews
Չադի զինված ուժերի մի խումբ սպաներ՝ գեներալ Իդրիս Աբդերաման Դիկոյի գլխավորությամբ հրաժարվել Է ճանաչել անցումային զինվորական խորհրդի իշխանությունը, որը կազմվել Է ապրիլի 20-ին երկրի նախագահ Իդրիս Դեբի Ինտոյի մահվան մասին հայտարարությունից հետո: Ապրիլի 23-ին այդ մասին հաղորդել Է Africanews աֆրիկյան նորությունների ծառայությունը:
«Մենք հանդես ենք գալիս առանց համաժողովրդական քննարկման այդ հապճեպ քայլի (զինվորական խորհրդի ստեղծման) դեմ, հայտարարել Է Դիկոն Africanews-ին:- Մենք զինվորական խորհրդի անդամներին կոչ ենք անում անսալու Չաի ժողովրդի կարծիքը, առանց դրա դժվար կլինի կառավարել երկիրը, որը փոփոխություններ Է պահանջում»: Գեներալ Դիկոն արտահայտվել Է այն բանի դեմ, որ բացառապես զինվորականները ղեկավարեն անցումային շրջանում: «Անհրաժեշտ Է քաղաքացիական հասարակության աջակցությունը»,- ընդգծել Է նա:
Նորությունների ծառայությունը չի նշում, թե Չադի զինված ուժերի հատկապես քանի սպաներ են կողմնակից գեներալ Դիկոյի դիրքորոշմանը: Այն նաեւ չի հայտնում, թե պատրաստ են արդյոք դժգոհ սպաներն ստեղծելու սեփական շարժում կամ միանալու ընդդիմությանը: Չադի առաջատար ընդդիմադիր կուսակցություններն ապրիլի 21-ին դատապարտել են, որ զինվորականները երկրում լիակատար իշխանություն են ստացել՝ հայտարարելով, որ խոսքը վերաբերում Է ինստիտուցիոնալ հեղաշրջմանը: Համատեղ հայտարարության մեջ շուրջ 30 քաղաքական կուսակցություններ եւ շարժումներ կոչ են արել անցումային շրջանն իրականացնելու քաղաքացիական անձանց գլխավորությամբ եւ լայն երկխոսության միջոցով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ