Կանադան Ուկրաինային ավելի քան 800 անօդաչու թռչող սարք կփոխանցի
Օտտավան Ուկրաինային օգնության լրացուցիչ փաթեթի շրջանակներում Կիևին կուղարկի սեփական արտադրության ավելի քան 800 դրոն:
Այս մասին հայտնում է CTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարար Բիլ Բլերին:
«Մոտ 95 մլն դոլար ընդհանուր արժողությամբ դրոնները կվճարվեն 500 մլն դոլար փաթեթից, որը վարչապետը (Ջասթին Թրյուդոն-խմբ) ներկայացրել է անցյալ տարվա հունիսին Կիև կատարած իր այցի ընթացքում», - ասել է նա:
Սպասվում է, որ Կանադան այդ դրոնները Ուկրաինային կմատակարարի ապրիլի սկզբին:
Կարծիքներ