Թուրքիայի խորհրդարանի նախագահը կմեկնի Ադրբեջան. կընդունվի Բաքվի հռչակագիրը
Փետրվարի 21-ին Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) նախագահ Նուման Քուրթուլմուշը կմեկնի Ադրբեջան։
Հաղորդվում է, որ նա կմասնակցի Ասիական խորհրդարանական վեհաժողովի 14-րդ լիագումար նիստին, որը կանցկացվի փետրվարի 21-ից 24-ը Բաքվում։ Ակնկալվում է, որ միջոցառմանը կմասնակցեն Իրանի, Ռուսաստանի և այլ երկրների խորհրդարանների պատվիրակությունները ևս։
Այս մասին գրում է Ermenihaber-ը:
Նստաշրջանի ավարտից հետո կընդունվի Բաքվի հռչակագիրը։
Թուրք պաշտոնյան նաև կհանդիպի Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում երկկողմ հարաբերություններից բացի քնննարկվելու են նաև տարածաշրջանային մի շարք հարցեր։
Կայանալու են նաև հանդիպումներ Քուրթուլմուշի և Ադրբեջանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Կարծիքներ