Խաղաղության պայմանագրի` Հայաստանի պատասխան առաջարկները մշակման փուլում են. ԱԳՆ խոսնակ
Խաղաղության պայմանագրի Հայաստանի պատասխան առաջարկները մշակման փուլում են:
Այս մասին ասել է Արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը՝ ի պատասխան «Ազատության» հարցին, թե Երևանը պատասխանե՞լ է Բաքվի առաջարկներին՝ 10-րդ փաթեթին։
«ՀՀ պատասխան առաջարկները մշակման փուլում են՝ սեղմ ժամկետում խաղաղության պայմանագրի կնքման՝ ՀՀ կողմից արդեն իսկ հնչեցված, ներկայացված սկզբունքային առաջարկին համապատասխան»,- նշել է ԱԳՆ ներկայացուցիչը:
Երևանն ու Բաքուն տևական ժամանակ է՝ բանակցում են խաղաղության պայմանագրի շուրջ։ Առաջարկների 10-րդ փաթեթը ստանալու մասին Երևանը մեկ ամիս առաջ էր հայտարարել։
Դրան հաջորդել են Միրզոյան-Բայրամով վաշինգտոնյան բանակցությունները, որից հետո հայտարարվել է պայմանագրի կնքման ուղղությամբ առաջընթացի մասին։
Կարծիքներ