Իրանը զորավարժություններ է սկսել Պարսից ծոցում
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հուլիսի 28-ին զորավարժություններ է անցկացնում Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցի արևմտյան մասում: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով կորպուսի հետ կապվող Sepah News լրատվականին:
«Մեծն մարգարե-14» անվամբ զորավարժություններն անցկացվում են ռազմածովային և օդատիեզերական ուժերի մասնակցությամբ: Մանևրների ժամանակ օգտագործվելու են նաև հրթիռային ստորաբաժանումներն ու անօդաչու թռչող սարքեր:
Նշվում է, որ զորավարժությունների անցկացման ժամանակ զինված ուժերը տվյալներ է ստանում «Նուր» արբանյակից, որն Իրանի առաջին ռազմական արբանյակն է և ուղեծիր է դուրս բերվել այս տարվա ապրիլին:
Կարծիքներ