Մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ նախարարն է պաշտոնաթող եղել Պերուում
Պերուի պաշտպանության նախարար Ուլտեր Էդիսոն Այալա Գոնսալեսը նոյեմբերի 8-ին հայտարարել Է իր պաշտոնաթողության մասին: Դա գերատեսչության երկրորդ ղեկավարն Է, որը հեռանում Է իր պաշտոնից վերջին շաբաթվա ընթացքում:
«Ես իմ պաշտոնը հանձնում եմ հանրապետության նախագահի եւ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի տնօրինությանը, շնորհակալ եմ իմ երկրից եւ կատարում եմ իմ պարտքը երկրի հանդեպ»,- գրել Է նա Twitter-ում:
Ինչպես հայտնել Է տեղական El Comercio թերթը, պաշտպանական գերատեսչության ղեկավարի հեռանալը տեղի Է ունեցել ճնշման պատճառով մի շարք բարձրաստիճան զինվորականների գանգատներից հետո, ճնշում, որի նպատակն իբր երկրի նախագահ Պեդրո Կաստիլիոյի մերձավոր մարդանց ծառայության գծով առաջ տանելն Է:
Նոյեմբերի 2-ին Պերուի ներքին գործերի նախարար Լուիս Բառանսուելան պաշտոնաթողություն Է խնդրել այն բանից հետո, երբ նրան մեղադրել են արգելքի խախտմամբ երեկույթ կազմակերպելու մեջ, արգելք, որը համավարակի շրջանում սահմանվել Է հենց ներքգործնախարարության կողմից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ