ԱՄՆ բնակիչներին զգուշացրել են մեծ թվով տորնադոների մասին

ԱՄՆ բնակիչներին զգուշացրել են մեծ թվով տորնադոների մասին

AccuWeather ընկերությունը հրապարակել է 2024 թվականի գարնանային սեզոնի իր կանխատեսումները՝ ԱՄՆ բնակիչներին զգուշացնելով կործանիչ ամպրոպների և տորնադոների մեծ հավանականության մասին, տեղեկացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ 

Կանխատեսումների համաձայն՝ ԱՄՆ-ի ողջ տարածքում սպասվում են 1250-1375 տորնադոներ, ինչն ավելի բարձր է, քան պատմական միջինը՝ տարեկան 1225 տորնադո, բայց ավելի ցածր, քան նախորդ՝ 2023 թվականի ցուցանիշը՝ 1423 տորնադո: Երկարաժամկետ կանխատեսման մասնագետները եկել են այն եզրակացության, որ 2024 թվականի վտանգավոր եղանակային պայմանների սեզոնի վրա ազդող հիմնական գործոնները կլինեն օդի ջերմաստիճանը Մեծ լճերում և Մեքսիկական ծոցում, ինչպես նաև Լա-Նինյայի վերադարձը:

Սպասվում է, որ գարնանային եղանակային պայմանները կնպաստեն ավելի խիստ եղանակներ տորնադոյի դասական ուղղու տարածքում, որը ձգվում է Տեխասից մինչև Նեբրասկա: Կալիֆոռնիայում նույնպես սովորականից ավելի հաճախ կարող են տեղի ունենալ տորնադոներ:

2023-ի տորնադոների մեծ մասը տեղի է ունեցել տորնադոների դասական ուղղուց դուրս՝ հատկապես մարտ և ապրիլ ամիսներին, երբ առավել անբարենպաստ եղանակային պայմաններն ազդել են Միջին Արևմուտքից մինչև Թեննեսսի հովիտ ընկած տարածքների վրա: 2023 թվականի մարտին ԱՄՆ-ում գրանցվել է, ընդհանուր առմամբ, 206 տորնադո, ինչը կրկնակի անգամ գերազանցում է պատմական միջին ամսական ցուցանիշը (80 տորնադո): Ահա թե ինչու AccuWeather-ի օդերևութաբանները նախազգուշացնում են ընտանիքներին և ձեռնարկություններին վերանայել արտակարգ իրավիճակների ծրագրերը և պատրաստել ապաստարաններ:

Ընկերության մասնագետների կարծիքով՝ 2024 թվականին վտանգավոր եղանակային պայմանների սեզոնը կարող է դանդաղ մեկնարկել, բայց կարող է շատ տարբերվել անցյալ տարվանից: Տորնադոների և ավերիչ փոթորիկների վտանգը սեզոնի երկրորդ կեսին կտրուկ կավելանա։ Ցանկացած հզոր կույտաանձրևային ամպային համակարգ տորնադոներ առաջացնելու պոտենցիալ կունենա՝ հիմնականում Ֆուձիտիի սանդղակի EF0 ինտենսիվությամբ (18-32 մ/վ), բայց EF1 (33-50 մ/վ) կամ EF2 (51-70 մ/վ) ինտենսիվությամբ չի կարելի բացառել:

Վտանգավոր եղանակային պայմանների սպառնալիքը կարող է ավելի հաճախականացված դառնալ Միջին Արևմուտքում, Թենեսիում և Օհայոյի հովիտներում արդեն իսկ մարտի վերջից մինչև մայիսի սկիզբ, իսկ հյուսիսային հարթավայրերում և հյուսիս-արևելքում տորնադոները կակտիվանան մայիսին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում