Սպանություն Գյումրիում․ սեփական տան բակում հայտնաբերվել են տղամարդու դի և արնանման հետքեր, ում են որոնում իրավապահները

Սպանություն Գյումրիում․ սեփական տան բակում հայտնաբերվել են տղամարդու դի և արնանման հետքեր, ում են որոնում իրավապահները

Մարտի 13-ին սպանություն է տեղի ունեցել Գյումրիում։ Ժամը 18։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում և ոստիկանության Մուշի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գյումրի քաղաքի Տիմիրազի փողոցի 2/2 հասցեում տղամարդու դի կա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, դեպքի փաստով քննչական վարչությունում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։

Աղբյուրի տեղեկություններով մահացածը Շիրակի մարզի բնակիչ 61-ամյա Կարապետ Խ․-ն է։ Ոստիկանությունն ու քննչական վարչությունը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, նրան և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, սպանության կասկածանքով որոնվում է սպանվածի հարևանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում