Քրիստիննե Գրիգորյանը առցանց ձևաչափով մասնակցել է Միջազգային օմբուդսմենների ինստիտուտի 2022 թ․ Եվրոպական կոնֆերանսին

Քրիստիննե Գրիգորյանը առցանց ձևաչափով մասնակցել է Միջազգային օմբուդսմենների ինստիտուտի 2022 թ․ Եվրոպական կոնֆերանսին

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը մայիսի 26-27-ը առցանց ձևաչափով մասնակցել է Միջազգային օմբուդսմենների ինստիտուտի 2022 թ․ Եվրոպական կոնֆերանսին և Գլխավոր ասամբլեային (The 2022 European IOI Conference and General Assembly)։

Գլխավոր ասամբլեայի շրջանակներում քննարկվել են Միջազգային օմբուդսմենների ինստիտուտի (ՄՕԻ) կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը, Եվրոպայում ՄՕԻ հետագա գործունեությոնը, ինչպես նաև ԵՄ ինստիտուտների հետ հարաբերությունների ռազմավարության մշակման և Օմբուդսմենների ու նրանց աշխատակազմի էթիկայի նորմերի ուղեցույցի մշակման համար աշխատանքային խմբերի ձևավորմանը վերաբերող հարցեր։

Օրակարգային հարցերի քննարկման շրջանակներում տիկին Գրիգորյանը կարևորել է Օմբուդսմենների ու նրանց աշխատակազմի էթիկայի նորմերի ուղեցույցի մշակումը և իր հետաքրքրությունն ու պատրաստակամությունն է հայտնել մասնակցելու ձևավորվելիք մասնագիտական խմբի աշխատանքներին։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում