Ջավախքի դիմորդները կկարողանան մասնակցել քննությունների. Արայիկ Հարությունյան

Ջավախքի դիմորդները կկարողանան մասնակցել  քննությունների. Արայիկ Հարությունյան

«Ջավախքի դիմորդները կկարողանան մասնակցել քննություններին։ Այս պահին աշխատում են այն ուղղությամբ, որ հնարավորություն ստեղծեն նրանց գալ և հանձնել քննությունները հուլիսի սկզբին՝ ընդհանուր հիմունքներով»,-ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

Նախարարի խոսքով՝ փորձում են ստեղծված պայմաններում, երբ որոշակի սահմանափակումներով կարանտինային իրավիճակ է թե´ Հայաստանում, թե´Վրաստանում, լուծում գտնել։

2-րդ տարբերակն էլ այն է, որ Ջավախքի դիմորդները սեպտեմբերին այլ պայմաններով՝ օտարերկրացիների համար սահմանված կարգով, կարողանան մասնակցել քննություններին։

Նախարարը դեռեւս չցանկացավ այլ մանրամասներ ներկայացնել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ փակ սահմանների պատճառով Հայաստանում բարձրագույն կրթություն ստանալ ցանկացող ջավախքցի մի քանի տասնյակ դիմորդներ խնդրանքով դիմել էին Հայաստանի համապատասխան գերատեսչություններին, որպեսզի իրենց հնարավորություն տրվի մասնակցել քննություններին: 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում