Շողակաթ խոշորացված համայնքն ստացել է նորագույն էքսկավատոր-բեռնիչ մեքենա

Շողակաթ խոշորացված համայնքն ստացել է նորագույն էքսկավատոր-բեռնիչ մեքենա

Գեղարքունիքի մարզի Շողակաթ խոշորացված համայնքին ՀՀ կառավարության կողմից կոմունալ ծառայությունների բարելավման եւ ճանապարհների սպասարկման ապահով ման նպատակով հատկացվել է մեկ էքսկավատոր-բեռնիչ մեքենա:

Ինչպես տեղեկացնում է Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը, առաջիկայում համայնքը կստանա եւս երկու միավոր տեխնիկա՝ մեծ եւ փոքր ինքնաթափ մեքենաներ: Տրամադրված տեխնիկան կօգտագործվի ճանապարհների մաքրման, հարթեցման, ջրատարների վթարների կարգավորման, այլ կոմունալ ծառայությունների մատուցման ընթացքում: «Համայնքի համար անչափ կարեւոր ծրագիր է իրականացվել: Հատկացված տեխնիկան ոչ միայն նպաստելու է կոմունալ ծառայությունների մատուցման բարելավմանը եւ ճանապարհների սպասարկման ապահովմանը, այլ նաեւ, պահանջի դեպքում, տրամադրվելու է վարձակալությամբ, ինչի արդյունքում տեղական բյուջեի մուտքերն ավելացնելու հնարավորություն կունենանք»,-ընդգծեց համայնքի ղեկավարը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում