Պուտինը եւ Ճապոնիայի վարչապետը հեռախոսով քննարկել են հաշտության համաձայնագրի շուրջ բանակցությունները

Պուտինը եւ Ճապոնիայի վարչապետը հեռախոսով քննարկել են հաշտության համաձայնագրի շուրջ բանակցությունները

 Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան եւ Ռուսաստանի նախագահ Վլադմիր Պուտինը հաստատել են հաշտության համաձայնագրի շուրջ բանակցությունները շարունակելու մտադրությունը: Այդ մասին հայտնել Է Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տոսիմիցու Մոտեգին:

ՌԴ-ի կառավարությունը հոկտեմբերի 12-ին հաղորդել Է, որ փոխվարչապետներ Դմիտրի Գրիգորենկոն եւ Մարատ Խուսնուլինը ուղեւորվել են Հեռավոր Արեւելք՝ ստուգելու վարչապետ Միխայիլ Միշուստինի հանձնարարությունների կատարումը: Սախալինի մարզի կառավարությունը հաղորդել Է, որ աշխատանքային ուղեւորության ծրագրի կետերի թվում են՝ այցելությունը Կուրիլյան կենտրոնական շրջանային հիվանդանոց եւ Իտուրուպ կղզու «Յասնիյ» ձկնավերամշակման համալիր:

«Ռուսաստանի եւ Ճապոնիայի ղեկավարների՝ հաշտության համաձայնագրի կնքման բանակցությունների շուրջ կայացած հեռախոսազրույցի ընթացքում հաստատվել Է բանակցությունները վստահորեն շարունակելու պայմանավորվածությունը: Եվ մենք շարունակելու ենք բանակցությունները»,-Մոտեգին ասել Է հոկտեմբերի 15-ին անցկացված մամուլի ասուլիսում՝ պատասխանելով այն հարցին, թե բանակցային գործընթացի վրա կազդի արդյոք Գրիգորենկոյի եւ Խուսնուլինի ուղեւորությունն Իտուրուպ կղզի: Ճապոնիան հավակնում Է հարավկուրիլյան շղթայի չորս՝ Կունաշիր, Շիկոտան, Իտուրուպ եւ Հաբոմայի կղզիներին՝ վկայակոչելով 1855 թվականի Առեւտրի եւ սահմանների մասին երկկողմ պայմանագիրը: Ռուսաստանի եւ Ճապոնիայի հարաբերությունները երկար տարիներ փչացնում Է հաշտության համաձայնագիրը:

1956 թվականին ԽՍՀՄ-ը եւ Ճապոնիան Համատեղ հռչակագիր են ստորագրել, որում Մոսկվան համաձայնել Է Հաբոմայի եւ Շիկոտանա կղզիները հանձնելու հնարավորությունը քննարկել հաշտություն կնքելուց հետո, Կունաշիրի եւ Իտուրուպի ճակատագրի հարցը չի շոշափվել: ԽՍՀՄ-ը հույս ուներ, որ փաստաթուղթը վերջակետ կդնի վեճին, իսկ Ճապոնիան դրանում տեսավ միայն խնդրի լուծման մի մասը՝ չհրաժարվելով բոլոր կղզիների նկատմամբ պահանջներից: Հետագա բանակցությունները ոչ մի բանի չհանգեցրեցին, հաշտության համաձայնագիրը Երկրորդ համաշխարհայինի ավարտից հետո այդպես Էլ չստորագրվեց: Մոսկվայի դիրքորոշումն այն Է, որ Հարավային Կուրիլները ԽՍՀՄ-ի կազմի մեջ են մտել Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով եւ դրանց նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանությունը, որն ունի համապատասխան միջազգային- իրավական ձեւակերպում, կասկածից վեր Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում