Ապրիլի 8-ին տեղի կունենա Արեգակի ամբողջական խավարում

Ապրիլի 8-ին տեղի կունենա Արեգակի ամբողջական խավարում

Ապրիլի 8-ին տեղի կունենա Արեգակի ամբողջական խավարում, որը կլինի ԱՄՆ-ում տեսանելի Արեգակի վերջին ամբողջական խավարումն առաջիկա 2 տասնամյակի ընթացքում՝ հաջորդը կլինի 2042 թվականի ապրիլի 20-ին, հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը։ 

Ըստ NASA-ի տվյալների՝ ամբողջական խավարման ընդհանուր փուլը, երբ երկինքը լիովին կմթնի, կտևի  268 վայրկյան, ստվերի լայնությունը կկազմի 199 կմ։ Այն կարելի է դիտել  Մեքսիկայում,  ԱՄՆ-ում և Կանադայում։ Մասնակի խավարումը տեսանելի կլինի Հյուսիսային Ամերիկայում, ինչպես նաև Արևմտյան Եվրոպայի և Կենտրոնական Ամերիկայի որոշ մասերում: Արեգակի այս խավարումը Հայաստանի տարածքում չի դիտվի։

Հաշվի առնելով այն փաստը, որ եղանակը հաճախ խանգարում է նրանց, ովքեր սիրում են դիտել նման աստղագիտական ​​երևույթներ, Delta Airlines ընկերությունն առաջարկել է հատուկ թռիչքային երթուղի, որը ուղևորներին կտեղափոխի ուղիղ դեպի ապրիլին սպասվող արևի ամբողջական խավարման կենտրոն և թույլ կտա դիտել այդ հազվագյուտ իրադարձության գագաթնակետը:

Ավիաընկերությունը հայտարարել է, Օսթին (Տեխասի նահանգ)-Դեթրոյիդ (Միչիգան) երթուղին, որը կանցնի արևի ամբողջական խավարման ճանապարհով՝ ուղևորներին հնարավորություն տալով դիտել այդ երևույթն օդից։ Ինքնաթիռը կմեկնի երկուշաբթի օրը՝ ապրիլի 8-ին, արևելյան ժամանակով ժամը 13:15-ին և վայրէջք կկատարի արևելյան ժամանակով 16:20-ին, մինչդեռ ակնկալվում է, որ խավարումը կսկսվի 14:58-ին և կհասնի առավելագույնի՝ արևելյան ժամանակով մոտ 15:14-ին: 

Ի՞նչ ազդեցություն է ունենում Արեգակի խավարումը։ Ամբողջական խավարման պահին, այն դիտարկվող կետում, օդի ջերմաստիճանն իջնում ​​է, որոշ դեպքերում նույնիսկ ավելի քան 10 °C-ով՝ համեմատած խավարմանը նախորդող ժամանակի հետ։ Ջերմաստիճանի նման կտրուկ անկումը կարող է հանգեցնել ամպերի առաջացման կամ անհետացման և քամու արագության կտրուկ փոփոխության։

Կենդանիներն ու բույսերը նույնպես արձագանքում են արևի խավարմանը, որպես կանոն, նրանք Արեգակի ամբողջական խավարման փուլի սկիզբն ընկալում են որպես գիշերվա սկիզբ: Օրինակ, մինչև ամբողջական փուլը, ցերեկային թռչունները կտրուկ դադարում են երգել և սկսում են վերադառնալ իրենց բները, իսկ որոշ դեպքերում նույնիսկ ընկնում են գետնին, մինչդեռ չղջիկները և բուերն ավելի ակտիվ են դառնում: Կենդանիներն զգում են անհանգստություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում