Սպասվում են տեղումներ, ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի
Հանրապետության տարածքում մարտի 7-ին և 10-ին, 11-ի գիշերը շրջանների զգալի մասում, մարտի 8-ին և 9-ին, 11-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, գիշերային ժամերին լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Մարտի 7-ին առանձին վայրերում հնարավոր է նաև ամպրոպ։
Քամին հարավարևմտյան է՝ 2-4 մ/վ, մարտի 7-9-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 7-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի։
Երևանում մարտի 7-ին, 8-ի, 9-ի և 11-ի գիշերը, 10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, մարտի 7-ին հնարավոր է նաև ամպրոպ։ Մարտի 8-ի և 9-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև։ Մարտի 11-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 7-ին սպասվում է քամու ուժգնացում 13-16 մ/վրկ արագությամբ։
Կարծիքներ