Երևանում բախվել են Porsche Cayenne-ն ու Toyota Corolla-ն. 2 անչափահաս աղջիկներ տեղափոխվել են հիվանդանոց

Երևանում բախվել են Porsche Cayenne-ն ու Toyota Corolla-ն. 2 անչափահաս աղջիկներ տեղափոխվել են հիվանդանոց

Դեկտեմբերի 19-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում Արցախի պողոտա 37 շենքի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ՝ 37-ամյա Թամարա Ա.-ի վարած Porsche Cayenne և 45-ամյա Պողոս Ղ.-ի վարած Toyota Corolla մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 անչափահաս աղջիկներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Պարեկային ծառայությունը պարզում է վիրավորների ինքնությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում