Ինչպես պետք է կենսաթոշակ ստանան ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք

Ինչպես պետք է կենսաթոշակ ստանան ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք

Օրենսդրական նախաձեռնություն է իրականացվում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակի կամ նպաստի տրամադրման պրոցեսը հեշտացնելու նպատակով:

Այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում հայտնել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը

Այն անձինք, ում կենսաթոշակային տարիքը լրացել է Հայաստանի Հանրապետությունում, ապա նրանք պետք է դիմեն կենսաթոշակ ստանալու իրավունքի համար: Այդ նպատակով անհրաժեշտ է դիմել Միասնական սոցիալական ծառայությանը:

«Նաև տեղեկացնում ենք, որ Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցներին կենսաթոշակ նշանակելու դեպքում, նրանց կենսաթոշակի իրավունք տվող տարիքը մինչև հոկտեմբերի 28-ը լրացած լինելու դեպքում, կենսաթոշակ կվճարվի հոկտեմբերի 28-ից սկսած»,- հավելել է նախարարը:

Նարեկ Մկրտչյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ կենսաթոշակ ստանալու համար պարտադիր է հաշվառված լինելը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում