Պորտուգալիան դեմ է արտահայտվել ռուսների համար ԵՄ մուտքի արգելքին
Պորտուգալիան չի պաշտպանում Ռուսաստանի քաղաքացիների համար ԵՄ երկրներ մուտքի արգելքը։ Այս մասին ուրբաթ ECO թերթին հայտնել է երկրի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը։
«Պորտուգալիան կարծում է, որ պատժամիջոցների ռեժիմի հիմնական թիրախը պետք է լինի ռուսական «ռազմական մեքենան», այլ ոչ թե ռուս ժողովուրդը», - ասվում է Պորտուգալիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ, որը ուղարկվել է ի պատասխան ECO-ի խնդրանքին։ Այն նաև նշում է, որ Պորտուգալիան մտադիր է մասնակցել օգոստոսի 30-31-ը Պրահայում ԵՄ արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը Ռուսաստանի Դաշնության դեմ վիզային սահմանափակումների քննարկմանը:
«Պորտուգալիան կմասնակցի այս հարցի քննարկմանը, որը տեղի կունենա համաեվրոպական մակարդակով, որպեսզի նպաստի ԵՄ անդամ երկրների միասնական դիրքորոշման մշակմանը»,- ասվում է փաստաթղթում։
Կարծիքներ