Չինաստանի հյուսիս-արևմուտքում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 23-ի
Չինաստանի հյուսիսարևմտյան Ցինհայ նահանգում ուրբաթ օրը ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 23-ի, ևս ութ մարդ անհետ կորել է։ Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Ավելի վաղ տեղեկություն էր ստացվել 18 զոհի եւ 13 անհետ կորածի մասին։ Փրկարարները հաստատել են, որ հինգ մարդ, ում հետ կապը խզվել է, մահացել է։
Միջադեպը տեղի է ունեցել Դատոնգ կոմսությունում, որը գտնվում է նահանգի մայրաքաղաք Սինինգ քաղաքի ենթակայության տակ։ Տեղի իրավապահ մարմինների տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում 23 մարդ է հաջողվել փրկել։ Իշխանությունների տվյալներով՝ աղետի գոտում գտնվել է ավելի քան 6,2 հազար մարդ։
Օգոստոսին տարածաշրջանում զգալի տեղումներ են գրանցվել՝ գերազանցելով վերջին 50 տարվա միջին ցուցանիշը:
Կարծիքներ