Դեսպան Սմբատյանը Վրաստանի նախագահին է ներկայացրել Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը

Դեսպան Սմբատյանը Վրաստանի նախագահին է ներկայացրել Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը

Վրաստանում ՀՀ նորանշանակ դեսպան Աշոտ Սմբատյանը սեպտեմբերի 14-ին իր հավատարմագրերն է հանձնել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին։

Արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Վրաստանի նախագահը շնորհավորել է Ա. Սմբատյանին՝ Վրաստանում ՀՀ դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթել Վրաստանում։

Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Վրաստանի միջև առկա ակտիվ համագործակցության վերաբերյալ։

ՀՀ դեսպանը հակիրճ անդրադարձ է կատարել նաև Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում