Իսրայելը 50 տարվա մեջ առաջին անգամ պաշտոնապես հայտնել է «պատերազմական վիճակ»-ի անցնելու մասին
Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը պաշտոնապես հայտարարել է երկրի՝ «պատերազմական վիճակի» անցնելու մասին։
Այս մասին ասված է վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի հաղորդագրության մեջ։
Այս մասին հայտնել է նաև իսրայելական պետական Kan ռադիոկայանը։
Վերջին անգամ նման քայլ արվել է 50 տարի առաջ՝ Յոմ Կիպուրի պատերազմի ժամանակ, երբ Իսրայելը հարձակման է ենթարկվել արաբական երկրների՝ Սիրիայի, Եգիպտոսի, Իրաքի և Հորդանանի կոալիցիայի կողմից։
Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Ռիչարդ Հեխտը հայտարարել է, որ երկիրը պատրաստվում է 12 ժամվա ընթացքում ռազմական գործողություն իրականացնել՝ «Գազայի անկլավին վերջ դնելու համար»:
Կարծիքներ