Պուտինն ու Լուկաշենկոն ստորագրել են Միութենական պետության ինտեգրացիոն իրավական ակտը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նրա գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել են Միութենական պետության ինտեգրացիոն իրավական ակտը, հաղորդում է РИА Новости գործակալությունը։
Այսպիսով, երկու նախագահները հաստատել են սեպտեմբերին հավանության արժանացած բոլոր 28 միութենական ծրագրերը, ինչպես նաև Միութենական պետության ստեղծման մասին պայմանագրի դրույթների հիմնական ուղղությունները։
Բարձրագույն պետական խորհրդի առցանց հանդիպման արդյունքներով հաստատվել են նոր ռազմական դոկտրինը, միութենական պետության միգրացիոն քաղաքականության հայեցակարգը և այլ որոշումներ։
Պուտինը նշել է, որ ինտեգրման մասին ակտի ստորագրումը լուրջ քայլ է դեպի առաջ և կապված չէ երկու երկրների ներքաղաքական իրավիճակի հետ։
Միութենական պետության ծրագրերը ենթադրում են տարադրամի համակարգերի ինտեգրում, անուղղակի հարկերի գանձման ընդհանուր սկզբունքներ, կենսաթոշակների և սոցիալական ապահովության հարցերի միասնական մոտեցումներ, ահաբեկչության դեմ պայքար, պետական գնումներին և պետական պատվերների փոխադարձ հասանելիությունը:
Բացի այդ, ընդհանուր կդառնա մակրոտնտեսական քաղաքականությունը, երկրները կմիավորեն վճարային համակարգերը և կներդաշնակեցնեն դրամավարկային քաղաքականությունը, կձևավորեն նավթի և գազի համատեղ շուկաներ և այլն։
Կարծիքներ