«Քովիդ-19»-ից մահացության ցուցանիշը 56 երկրում աճել է ավելի քան 10%-ով. ԱՀԿ

«Քովիդ-19»-ից մահացության ցուցանիշը 56 երկրում աճել է ավելի քան 10%-ով. ԱՀԿ

Անցյալ շաբաթ աշխարհի 56 երկիր Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ է պահել «Քովիդ-19»-ից մահացության ցուցանիշի ավելի քան 10 տոկոս աճի մասին: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Ժնևում կայացած ասուլիսում հայտնել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:  

«Անցյալ շաբաթ 56 երկիր բոլոր տարածաշրջաններից տեղեկացրել են «Քովիդ-19»-ից մահացության թվի աճի մասին ավելի քան 10 տոկոսով»,- ընդգծել է Գեբրեյեսուսը:

ԱՀԿ-ն տեղեկություն է ստացել մահվան ելքով ավելի քան 5 մլն դեպքի մասին, սակայն «իրական թիվն ավելի բարձր է», ինչպես կարծում է համաշխարհային կազմակերպության ղեկավարը: «Ամեն շաբաթ մենք կորցնում ենք ավելի քան 50 000 քույրերի և եղբայրների»,- հավելել է վերջինս:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում