Հրայր սարկավագ Հակոբյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը վճռաբեկ բողոք կներկայացնի

Հեղաշրջման պլանի քրեական վարույթով կալանավորված Հրայր սարկավագ Հակոբյանը ազատ կարձակվի․ նրա խափանման միջոցը փոխվել է բացակայելու արգելքով և վարչական հսկողությամբ։ ՀՀ գլխավոր դատախազությունից 1lurer.am-ին տեղեկացրել են, որ վճռաբեկ բողոք են ներկայացնելու։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հրայր սարկավագ Հակոբյանին և Աղվան Արշակյանին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության նախապատրաստում և իշխանության յուրացում հոդվածներով։
Կարծիքներ