Փրկարարները եւս 9 մարմին են փլատակներից հանել․16 զոհ ունենք, որոնց թվում են մեկ մանկահասակ երեխա եւ հղի կին
«Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության պքատճառով մահացած քաղաքացիների թիվը ժամը 08։25-ի դրությամբ 16-ն է։ Այս մասին տեղկացնում է ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Գրառում էր կատարել նաև ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։
«Ամբողջ գիշեր՝ ոչ մի վայրկյան դադար աշխատանքով, փրկարարները հայտնաբերել են ևս 8 դի, ընդհանուր 15 զոհ, որոնց թվում մեկ մանկահասակ երեխա և հղի կին: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:
Հ.Գ. ցավակցում ենք զոհերի հարազատներին։
Հ.Գ.2 հետևեք միայն պաշտոնական տեղեկատվությանը»,-գրել է նախարարը։
Կարծիքներ