Ուռենիներ են հատվել «Ջուխտակ լիճ» կոչվող տարածքում

 Ուռենիներ են հատվել «Ջուխտակ լիճ» կոչվող տարածքում

Երեկ՝ օգոստոսի 16-ին, Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) անտառապահները մեր կողմից պահպանվող տարածքում հայտնաբերել են ուռենի տեսակի հատված ծառեր և ճյուղեր։ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն (FPWC) ահազանգում է հատման մասին՝ հրավիրելով իրավապահ մարմինների ուշադրությունը։

Անտառապահները հատված ծառերը հայտնաբերել են «Ջուխտակ լիճ» կոչվող հատվածում, որը սահմանակից է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքին։

Ներկայացվել է նաև հրապարակային հաղորդում հանցագործության մասին:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ (FPWC)

Հետևեք մեզ նաև Տելեգրամում