Իսպանիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացնում բարձր գնաճի պայմաններում աշխատավարձերի բարձրացման պահանջով

Իսպանիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացնում բարձր գնաճի պայմաններում աշխատավարձերի բարձրացման պահանջով

Հազարավոր մարդի հավաքվել են Մադրիդի Պլազա Մայոր հրապարակում՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում՝ գնաճի պայմաններում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Reuters-ը:

«Առանց աշխատավարձի բարձրացման արժանապատվություն չկա»,- վանկարկել են ցուցարարները։

Ոմանք ծածանել են պաստառներ, որոնց վրա գրված է եղել. «Աշխատավարձի բարձրացում կամ սոցիալական պայքար»:

Իսպանիայում գնաճը հոկտեմբերին դանդաղել է մինչև 7,3 տոկոս՝  ամառվա ամիսներին նկատվող 10 տոկոսից ավելի գնաճի ցուցանիշի համեմատությամբ: Անցյալ ամիս եվրոգոտու սպառողական գներն աճել են ռեկորդային տեմպերով՝ 10,7 տոկոսով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում