Մահացել է Վահան Քերոբյանի հայրը

Մահացել է Վահան Քերոբյանի հայրը

Այսօր՝ ապրիլի 24֊ին, 80 տարեկան հասակում, հայրս՝ Ռուբեն Սեդրակի Քերոբյանը, լքեց երկրային աշխարհը, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Իր սիրելի կնոջը, ընտանիքին նվիրված, անհուն սիրով և հոգատարությամբ, իր մերձավորների նկատմամբ անսահման կարեկցանքով և ուշադրությամբ լցված եզակի անձնավորություն է, իր հինգ զավակների և 15 թոռների համար՝ լավագույն օրինակ։

Հոգեհանգիստը կկայանա Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սբ Սարգիս եկեղեցում, ապրիլի 25֊ին՝ երեկոյան 18։00-20:00», - հայտնել է Քերոբյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում