Էլբրուս լեռան վրա ալպինիստների խումբ է անհետացել

Էլբրուս լեռան վրա ալպինիստների խումբ է անհետացել

Փրկարարներին դեռ չի հաջողվել գտնել 23 լեռնագնացների, որոնք Էլբրուսում եղանակի վատթարացման և մասնակիցներից մեկի ստացած վնասվածքի պատճառով օգնություն են խնդրել, որոնումները կատարվում են եղանակային ամենաբարդ պայմաններում: Այս մասին հաղորդում է Риа новости-ն։

Հինգշաբթի երեկոյան հաղորդվեց, որ Էլբրուսում 5400 մետր բարձրության վրա 23 լեռնագնացների խումբը, եղանակային պայմանների վատթարացման պատճառով, օգնություն է խնդրել: Նախնական տեղեկություններով՝ խմբից մեկ մարդ ոտքի վնասվածք ունի: Ռուսաստանի ԱԻՆ «Էլբրուս» բարձր լեռնային որոնողափրկարարական ջոկատի յոթ փրկարարներ որոնողական աշխատանքներ են կատարում:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում