Իտալիայում գրեթե 80 մարդ են ձերբակալել «Նդրանգետա» մաֆիական խմբավորման դեմ գործողությանը
Իտալիայի իրավապահ մարմինները մայիսի 10-ին 77 մարդ են ձերբակալել «Նդրանգետա» մաֆիական խմբավորման դեմ իրականացված գործողության ընթացքում: Այդ մասին հայտնել Է il Fatto Quotidiano թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Թերթի տվյալներով՝ 43 մարդ ձերբակալվել Է Հռոմում, 34-ը՝ Կալաբրիայի մարզում: Ձերբակալվածների թվում, ինչպես գրում Է հրատարակությունը, Կոզոլետո ոչ մեծ բնակավայրի քաղաքագուխ Անտոնիո Ջոֆֆերեն Է: Կասկածյալներն Իտալիայի մայրաքաղաքում կասկածում են մաֆիական խմբավորումների հետ կապի մեջ, որոնք, ենթադրաբար, ձգտել են վերահսկողություն ստանալ ձեռնարկությունների նկատմամբ որոշ հատվածներում՝ ձկնարդյունաբերության, կաշվի արտադրության բնագավառներում, ինչպես նաեւ փռերում եւ հրուշակեղենի խանութներում:
Իտալիայի իրավապահ մարմիններն արդեն ավելի քան 10 տարի առաջ պարզել են, որ ավանդաբար հարավային համարվող հանցավոր կազմակերպությունը վաղուց Է իր գործունեությունը տարածել երկրի հյուսիսային մարզերում, ինչպես նաեւ Եվրոպայի երկրներում: «Նդրանգետան» համարվում Է ամենահզոր ստվերային հանցավոր խմբավորումը, որը վերահսկում Է Հարավային Ամերիկայից Եվրոպա կոկաինի մատակարարումների ուղիները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ