Թրամփն ասում է, որ միայն ինքը կարող է կանխել 3-րդ համաշխարհային պատերազմը

Թրամփն ասում է, որ միայն ինքը կարող է կանխել 3-րդ համաշխարհային պատերազմը

 ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ միայն 2024 թվականին ԱՄՆ նախագահի պաշտոնում իր վերընտրվելը կփրկի երկիրը Երրորդ համաշխարհային պատերազմից։ Համապատասխան հայտարարություն նա արել է երկուշաբթի օրը Այովա նահանգում իր կողմնակիցների հանրահավաքում։ Հանրահավաքը հեռարձակել է RSBN- ը :

«Ես կանգնած եմ ձեր առջև որպես միակ թեկնածուն, ով կարող է խոստանալ՝ կանխելու եմ երրորդ համաշխարհային պատերազմը, քանի որ կարծում եմ, որ երրորդ համաշխարհային պատերազմը տեղի կունենա», - ասաց նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում