Կինոլոգները նշել են շների ամենատարածված «գրքային» անունները

Կինոլոգները նշել են շների ամենատարածված «գրքային» անունները

Ռուսաստանի կինոլոգների ֆեդերացիան (ՌԿՖ) Գրքասերների համաշխարհային օրվա առթիվ կազմել Է շների անունների վարկանիշը, որոնց կոչել են գրական հերոսների պատվին. թոփ-10-ում առաջատարը Հրաշքների աշխարհից Ալիսան Է, իսկ վարկանիշը եզրափակում Է Վիննին՝ Վիննի-Թուխի մասին հեքիաթներից: Այդ վարկանիշը, որին ծանոթացել Է ՌԻԱ Նովոստին, կազմվել Է ՌԿՖ-ի միասնական ցեղաբանական գրքի տվյալների հիման վրա, որում տարեկան գրանցվում Է շուրջ 320 հազար շան ձագ:

«Հայտնի գրական ստեղծագործությունների հերոսները հաճախ են շնատերերին հրապուրում իրենց անուններով: Այստեղ ես տերերին խորհուրդ կտայի, որպեսզի նրանք երկար անուններ չընտրեն, ամենալավը միավանկ կամ երկվանկ անուններն են, այդպես ավելի դյուրին կլինի անունը հիշել: Անուն ընտրելիս պետք Է ի նկատի ունենալ եւս մեկ շատ կարեւոր պահ՝ շների համար իր անունը մյուս բառերի թվում ճանաչելու հնարավորությունը: Եթե դուք, այնուամենայնիվ, կանգ եք առել երկար անվան վրա, պարտադիր մտածեք այն բանի մասին, թե դուք այն ինչպես կարող եք կրճատել վարժանքների եւ զբոսանքների ժամանակ օգտագործելու համար»,-մեկնաբանելով վարկանիշը, ՌԻԱ Նովոստիին պատմել Է ՌԿՖ-ի նախագահ Վլադիմիր Գոլուբեւը: ՌԿՖ-ի վարկանիշի թոփ-10-ի համաձայն, տարածվածությամբ առաջին տեղում հայտնվել Է Ալիսա անունը, որը կապված Է «Ալիսան հրաշքների աշխարհում» ստեղծագործության գլխավոր հերոսուհու հետ:

Այդ անունով գրանցվել Է 2099 շուն: Երկրորդ հորիզոնականում հայտնվել Է Վիլյամ Շեքսպիրի «Համլետ» պիեսի կենտրոնական գործող անձը: Խիզախ հերոսի անունը կրում Է 640 շուն: Երրորդ տեղում գտնվող Շեռլոկ անունը կապված Է նշանավոր խուզարկու Շեռլոկ Հոլմսի հետ: «Այդ անունով գրանցվել Է 546 շուն: Հնարավոր Է՝ այդ շները հիանալի խուզարկուներ են»,-ասվում Է վարկանիշում: Գրքասեր շնատերերի ուշադրությունից դուրս չի մնացել նաեւ շեքսպիրյան մեկ այլ ստեղծագործություն՝ «Ռոմեո եւ Ջուլիետա» պիեսը: Ռուսաստանի փողոցներում եւ բակերում վազում Է 521 շուն, որոնք կրում են ստեղծագործության գլխավոր հերոսուհու անունը, եւ 461 շուն՝ նրա սիրեցյալի անունը: Ամենատարածված անունների ցուցակում նաեւ տեղ են գտել այնպիսի անուններ, ինչպիսիք են՝ Փիթեր Փենը (համանուն հերոսի անունով՝ 416 շուն), Բոնդը (318, սուպերգործակալը՝ Ջեյմս Բոնդի մասին պատմող վեպերից): Վարկանիշը եզրափակում Է Վիննի անունը՝ Վիննի Թուխ թավշյա արջուկի մասին պատմվածքների եւ բանաստեղծությունների հերոսը: Ռուսաստանում այդ անունն Է կրում 232 չորքոտանի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում