Վանաձոր համայնքի ավագանին միաձայն որոշմամբ Արցախի պաշտպանության համար հատկացրեց 15 մլն դրամ
Վանաձոր համայնքի ավագանին միաձայն որոշմամբ
Արցախի պաշտպանության համար հատկացրեց 15 մլն դրամ:
Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Վանաձոր համայնքի ավագանու արտահերթ նիստի օրակարգում էր Վանաձոր համայնքի ավագանու և Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի նախաձեռնությամբ մշակված նախագիծը՝ աջակցել «Մենք ենք, մեր սահմանները, բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաքին:
Համայնքի ներդրումն իրականացվելու է համայնքապետարանի աշխատակիցների աշխատավարձի ֆոնդից գումար տրամադրելու, ինչպես նաև համայնքապետարանի աշխատակազմի Կրթության, մշակույթի և զբոսաշրջության հարցերի բաժնի պետ Գոռ Բադյանի առաջարկով «Վանաձորի օր» տոնակատարության համար նախատեսված ծախսերը չեղարկելու և գումարը «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ին ուղղելու միջոցով: Արցախի պաշտպանությանն ուղղված գումարը կազմում է 15 մլն դրամ:
Սա կլինի Վանաձորի բնակչության և համայնքապետարանի աշխատակիցների ներդրումը Արցախի պաշտպանության և հայոց բանակի հաղթանակի կարևորագույն գործում:
Կարծիքներ