Զելենսկին համաձայն է հանդիպել Պուտինի հետ. Չավուշօղլու
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համաձայն է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Ուկրաինական կողմն իր պատրաստակամությունն է հայտնել Զելենսկու մակարդակով հանդիպել ՌԴ նախագահի հետ»,–ասել է Չավուշօղլուն։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել։ Առիթ է դարձել այն, որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն օգնության խնդրանքով դիմել են ՌԴ-ին։
Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների առաջին փուլը կայացավ փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում, երկրորդ փուլը` մարտի 3-ին Բրեստի շրջանում:
Բանակցությունների 2–րդ փուլի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել հումանիտար միջանցքներ բացելու և խաղաղ բնակչությանը տարհանելու մասին։
Բանակցությունների երրորդ փուլը կայացավ մարտի 7-ին։ Հանդիպումից հետո ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարեց, որ ռուսական կողմի սպասելիքները չարդարացան։
Կարծիքներ