Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն
Ալբանիայի Դյուրես քաղաքում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունը, գրում է «Արմսպորտը»։
Գերծանր քաշայինների պայքարում Վարազդատ Լալայանը հավասարը չունեցավ՝ դառնալով Եվրոպայի Մ23 տարեկանների կրկնակի չեմպիոն։ Նա երկամարտում գրանցեց 440կգ (200+240) արդյունք։
Հայաստանը ԵԱ-ում վաստակեց ընդհանուր առմամբ 15 մեդալ, որից 8-ը` ոսկի։
Մրցաշարին մասնակցում էր Հայաստանի 23 ներկայացուցիչ։
Կարծիքներ