Արոնյանը մեկնարկեց Paris Rapid & Blitz-ում
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը մեկնարկեց Փարիզի արագ շախմատի մրցաշարում:
Grand Chess Tour-ի շրջանակներում Փարիզում մեկնարկել է արագ շախմատի մրցաշարը: Մեկնարկում Արոնայնը 6 պարտիայից 4-ն ավարտեց ոչ-ոքի, մեկում հաղթեց, մեկում էլ պարտություն կրեց: Այժմ հայ շախմատիստը 12 հնարավորից հավաքելով 6 միավոր դեռևս 4-րդն է: 7-ական միավորով առաջատարները Կարուանան, Սոն և Նեպոմնշայչինն են:
Արոնյանը դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո: Օրեր առաջ նա հայտարարություն էր տարածել, որում տվել էր վերջին շրջանում իր անձի հետ կապված շրջանառվող հարցերի պատասխանները. Արոնյանը հեռանում է Հայաստանից: Նա կմիանա ԱՄՆ հավաքականին:
Կարծիքներ