Տևական ժամանակ է ինչ լայնածավալ մեդիագրոհ է իրականացվում ընդդեմ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի. Հայկ Ստեփանյան

Տևական ժամանակ է ինչ լայնածավալ մեդիագրոհ է իրականացվում ընդդեմ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի.  Հայկ Ստեփանյան

Տևական ժամանակ է ինչ լայնածավալ մեդիագրոհ է իրականացվում ընդդեմ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի։ Սիմոնյանը դարձել է հանրային ամենաքննարկվող ֆիգուռներներից մեկը։

Սա արվում է մի ժամանակաշրջանում, երբ ԱԺ նախագահը մեծածավալ աշխատանքներ է իրականացնում, բազմավեկտորային հանդիպումներ է անցկացնում ամենօրյա ռեժիմով։ Այս ընթացքում նրան անգամ արտաքին ուժերն են փորձում դնել անհարմար դրության մեջ, սակայն ԱԺ նախագահից ստանում են դիպուկ պատասխաններ, որոնք արտահայտում են Հայ ժողովրդի կարծիքը։

Անշուշտ ԱԺ նախագահը հաջող քաղաքականություն է վարում, որը հենց արտացոլում է նրա նկատմամբ իրականացվող մեդիատեռորի իրական նպատակը։

Անկասկած է, որ բազմավեկտոր հաջողությունները ընդհանուր առմամբ ուժեղացնում են Հայաստանի դիրքերը միջազգային հարթակներում, որի դեմ էլ պայքարում են հայտնի շրջանակները։

Սրանից է, որ ամեն անգամ նույն թեմաները մանիպուլյացնելով փորձ է արվում հարվածել Ալեն Սիմոնյանին, նրան վարկաբեկելով՝ հարվածել վարչապետին, հետապնդելով ընդհանուր իշխանության մեջ պառակտում առաջացնելու, հանրության մոտ հիասթափություն սերմանելու դավադիր նպատակը։

Սա որոշ "միութենական գաղափար" կրող շրջանակների ընդվզումն է, որը իհարկե չի բխում Հայ ժողովրդի և Հայաստանի պետական շահերից։

Կասկած չկա, որ չի հաջողվելու մանիպուլյացնել հասարակությանը։

Օրենսդիրի ղեկավարը եղել և մնալու է հավատարիմ իր թիմին և գաղափարին։ Միևնույն ժամանակ ամուր կանգնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողքին։

Ինչքա՞ն էլ որ չուզենան դա ազգակործանները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում