ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու նախաձեռնություն չկա․Արման Եղոյան

ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու նախաձեռնություն չկա․Արման Եղոյան

Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի դուրս գալու նախաձեռնություն չկա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը՝ պատասխանելով հարցին, թե կա՞ ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնություն։

«ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնություն չկա»,- ասաց Եղոյանը։

Իսկ հարցին, թե ինչո՞ւ չկա նման նախաձեռնություն, պատգամավորը պատասխանեց․ «Ինչու հարցնում են այն հարցի վերաբերյալ, որը պետք է տեղի ունենա և տեղի չի ունենում։ Դա քաղաքական որոշում է»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում