Բերման ենթարկված տղամարդիկ գերեզմաններից գողացել էին շուրջ 1 միլիոն 800 հազար դրամի նախշազարդ
Փետրվարի 15-ին ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքում ստացված տեղեկություններն իրացնելիս՝ նույն ստորաբաժանման ոստիկանները Նուբարաշենի գերեզմանատան հարակից տարածքից գողություն կատարելու կասկածանքով ոստիկանություն բերման ենթարկեցին մայրաքաղաքի 40-ամյա մի բնակչի։
Ոստիկանությունում պարզվեց, որ փետրվարի 11-ին բերման ենթարկվածը նախնական համաձայնության գալով իր ծանոթներից մեկի հետ, գերեզմանատնից հափշտակել են գերեզմաններից մեկի ճաղավանդակի դյուրալյումինե նախշազարդերը։
Իրավապահները ճշտեցին նաև գողության մյուս մանկակցի ինքնությունը՝ Երևանի 63-ամյա մի բնակիչ։
Ոստիկանները պարզել են նաև, որ նշված անձինք գերեզմանատնից կատարել են մնանատիպ երեք տասնյակ գողություն։ Ըստ նախնական տվյալների ընդհանուր վնասը չափը կազմում է շուրջ 1․800․000 դրամ։
Կատարվում է քննություն։
Կարծիքներ