Eurowings ավիաընկերությունը Քյոլն - Երևան - Քյոլն երթուղով չվերթեր կիրականացնի

Eurowings ավիաընկերությունը Քյոլն - Երևան - Քյոլն երթուղով չվերթեր կիրականացնի

Գերմանական բյուջետային Eurowings ավիաընկերությունը օգոստոսի 6-ից կմեկնարկի Քյոլն- Երևան- Քյոլն երթուղով չվերթեր: Այս մասին հայտնեցին «Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ից: 

«Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր ուրբաթ:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում