«Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու հարավային հատվածի կառուցումը կկրճատի Իրանից Եվրոպա բեռնափոխադրումների ժամանակը. Խադեմի
Հայաստանում «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու հարավային հատվածի կառուցմամբ Իրանից Հայաստան տարանցման տարածությունն ու ժամանակը զգալիորեն կկրճատվի, և այդ երթուղին կկարողանա մրցել «Հյուսիս-հարավ» միջանցքի մյուս երթուղիների հետ: Այդ մասին «Իրան» օրաթերթի հետ հարցազրույցում հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար Խեյրոլլահ Խադեմին:
Նա նշել է, որ դա բավական մեծ ու ծախսատար նախագիծ է և իրականացվում է իրանցի ինժեներների ու կապալառուների մասնակցությամբ:
«Այս ճանապարհը Իրանից Հայաստան, այնուհետև Վրաստան, Կովկաս և Եվրոպա հաղորդակացական ուղի է: Այն տարածաշրջանային և միջազգային նշանակության միջանցք է: Հայաստանի երկարաժամկետ ծրագիրը 4-րդ տրանշի կառուցումն է, և Իրանն էլ պատրաստակամություն է հայտնել մասնակցելու դրա կառուցմանը»,- ասել է Խադեմին:
Անդրադառնալով Տաթևի այլընտրանքային ճանապարհի կառուցմանը՝ նա նշել, որ այն նախկին ճանապարհից կարճ է և կրճատելու է տարանցման ծախսերը:
Կարծիքներ