Ավանեսյանն այցելել է Գեղարքունիքի հումանիտար կայան, ծանոթացել է բուժօգնության տրամադրման գործընթացին

Ավանեսյանն այցելել է Գեղարքունիքի հումանիտար կայան, ծանոթացել է բուժօգնության տրամադրման գործընթացին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր:

Նախարարն այցելել է մարզում տեղակայված հումանիտար կայան, հետաքրքրվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հարյուրավոր մեր հայրենակիցների կարիքներով, ծանոթացել բուժօգնության տրամադրման գործընթացին:

Անահիտ Ավանեսյանին ներկայացրել են նրանց` առողջության առաջնային պահպանման օղակում հավաքագրման գործընթացը: Մինչ այս պահը Գեղարքունիքի բուժհաստատություններում հաշվառվել է մարզում հաստատված մեր հայրենակիցների շուրջ 50 տոկոսը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում