Եկել է Հարավային Կովկասում խաղաղ կյանքի հաստատման և վստահության ամրապնդման ժամանակը․ Սերգեյ Լավրով

Եկել է Հարավային Կովկասում խաղաղ կյանքի հաստատման և վստահության ամրապնդման ժամանակը․ Սերգեյ Լավրով

Հայաստանի և Ադրբեջանի միջև միմյանց ինքնիշխանության ճանաչման հարցը կարգավորելուց հետո Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում վստահության ամրապնդմանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հոդվածում, որը կրում է հետևյալ խորագիրը՝ «Միջազգային խաղաղության և կայունության բանալին ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների պահպանումն է՝ ամբողջությամբ և փոխկապակցվածությամբ»:

«Այժմ, երբ Երևանի և Բաքվի ղեկավարները իրար միջև կարգավորել են երկու երկրների ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հարցը, եկել է խաղաղ կյանքի հաստատման և վստահության ամրապնդման ժամանակը։ Ռուսական խաղաղապահ զորակազմը պատրաստ է ամեն կերպ նպաստել դրան», - գրել է Լավրովը։

ՌԴ ԱԳՆ ղեկավարը նաև քննադատել է ԵՄ-ին՝ նշելով, թե Բրյուսելն իր «միջնորդական ծառայությունները պարտադրում է» Հայաստանին և Ադրբեջանին՝ «Վաշինգտոնի հետ միասին ապակայունացում բերելով Հարավային Կովկասում»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում