Ռուսաստանի հարավում թռչնաֆերմայի յոթ աշխատակցի մոտ հայտնաբերվել է թռչնագրիպ
Թռչնագրիպ է հայտնաբերվել Ռուսաստանի հարավում գտնվող թռչնաֆաբրիկայի յոթ աշխատակցի մոտ: Այս մասին շաբաթ օրը կայացած ճեպազրույցում ասել է «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան: Նա նշել է, որ թռչնագրիպով հիվանդները լավ են զգում:
«Մարդու կողմից մարդուն թռչնագրիպի նոր շտամի փոխանցման դեպքեր դեռ չեն գրանցվել: Առայժմ տեսնում ենք, որ թռչնագրիպի A (H5N8) նոր հարուցիչը ի վիճակի է փոխանցվել թռչուններից մարդկանց, բայց գրիպի վիրուսի այս տարբերակը մարդուց մարդ չի փոխանցվում»,- ասել է Պոպովան:
«Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավարն հայտնել է նաև, որ Ռուսաստանը Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) տեղեկություններ է ուղարկել թռչնագրիպի նոր տեսակով մարդու վարակման առաջին դեպքի մասին:
Կարծիքներ