Սաուդյան Արաբիան մտադիր է 20 մլրդ դոլար ներդնել ներքին ռազմական արդյունաբերության մեջ
Սաուդյան Արաբիան մտադիր է առաջիկա տասնամյակի ընթացքում 20 մլրդ ԱՄՆ դոլար ներդնել ներքին ռազմական արդյունաբերության մեջ: Այս մասին հայտնել է երկրի Ռազմական արդյունաբերության գլխավոր մարմնի ղեկավար Ահմեդ բին Աբդուլազիզ ալ-Օհալին:
Սաուդյան Արաբիան ցանկանում է երկրի ներսում զարգացնել և արտադրել ավելի մեծ թվով զենք և ռազմական համակարգեր՝ ձգտելով մինչև 2030 թվականը ծախսել ռազմական բյուջեի 50 տոկոսը երկրի ներսում:
Ահմեդ բին Աբդուլազիզ ալ-Օհալին նաև տեղեկացրել է, որ Սաուդյան Արաբիան նախատեսում է ավելացնել ռազմական հետազոտությունների և զարգացման ծախսերը:
Կարծիքներ