Գերմանիայի ԱԳՆ-ն ռուսաստանցիների նկատմամբ վիզային պահանջների խստացումն անվանել է հարմարեցում ԵՄ կանոններին
Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչ Քրիստոֆեր Բուրգերը ասել է, որ երկրի կողմից ՌԴ քաղաքացիների նկատմամբ վիզային պահանջների խստացումը համաեվրոպական կանոններին հարմարեցում է։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Գերմանիայի կառավարությունը չէ, որ խստացնում է (կանոնները), այլ Եվրահանձնաժողովը երկարաձգել է ռուսաստանցիներին Շենգենյան վիզաների տրամադրման ճշգրտված ընդհանուր կանոնները»,- ասել է նա։
Բուրգերը նշել է, որ ՌԴ բանկերի դեմ սահմանված պատժամիջոցները թույլ չեն տալիս Ռուսաստանի քաղաքացիներին ապահովել Շենգենյան գոտում իրենց գտնվելու ֆինանսավորումը, ուստի, օրինակ, տուրիստական վիզա ստանալու համար այժմ պետք է հաստատումներ ներկայացնել ԵՄ-ում աշխատող ֆինանսական ինստիտուտներից: Նրա խոսքով ՝ կանոնների վերջին հարմարեցումը «կապված է Եվրահանձնաժողովի նոր ընդհանուր հանձնարարականի հետ»։
Կարծիքներ