Հերոսները չեն մահանում, նրանք անմահանում են և մարմնավորվում նոր ծնված հերոսների մեջ

Հերոսները չեն մահանում, նրանք անմահանում են և մարմնավորվում նոր ծնված հերոսների մեջ

Հերոսները չեն մահանում, նրանք անմահանում են և մարմնավորվում նոր ծնված հերոսների մեջ:

Օրերս ծնվել է Մարտակերտի շրջանի, Ներքին Հոռաթաղ գյուղի Միրզոյան ընտանիքի 6-րդ երեխան՝ տղա: 4300 գրամ քաշով հրաշքին մայրը որոշել էր Արեն անվանել, սակայն կոչեց նրան Ալբերտ՝ ի պատիվ Արցախում ադրբեջանական հարձակումը հետ մղելիս հերոսաբար զոհված հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի։

Նորածնի մայրը՝ Ալլան վստահ է, որ հայոց հողում դեռ շատ Ալբերտներ, Մոնթեներ, Վազգեններ են ծնվելու , ովքեր ապրելու են խաղաղ ու միասնական Հայաստանում: Փոքրիկ Ալբերտն արդեն տանն է ՝ Երևանում , իր 5 եղբայրների և քույրերի հետ: Նրանք բոլորը զինված են սպասման մեծ հավատով , որ շուտով վերդառալու են հայրենի Արցախ:

Հ.գ. Լուսանկարում երկուսն էլ գոչում են՝ մեկը հաղթական, մյուսը նոր կյանքի համար:

#ԿՅԱՆՔՆ_Է_ՊԱՏԱՍԽԱՆԸ

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում